Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մորտոնի նևրոմա. drtehmine.com
Մորտոնի նևրոման ոտնաթաթի ախտաբանություն է, որն առաջանում է ներբանային նյարդի շրջանում ֆիբրոզ հյուսվածքի բարորակ գերաճի հետևանքով։
Սովորաբար, այն տեղակայվում է ոտքի երրորդ և չորրորդ մատների միջև։ Գոյացությունը բերում է ոտնաթաթում ցավերի առաջացման, որոնք ուժեղանում են նեղ կոշիկներ կրելիս և ախտահարված ոտնաթաթի ծանրաբեռնվածության ժամանակ։
Բուժումը հնարավոր է թերապևտիկ և վիրաբուժական եղանակներով։ Մորտոնի նևրոմայի վիրահատական հեռացումը ցուցված է այն դեպքում, երբ կոնսերվատիվ եղանակներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս։
Պատճառները
Ախտաբանությունն առաջանում է ոտնաթաթի լայնաձիգ կապանի ճնշման հետևանքով։ Հաճախ հիվանդությունն ախտորոշվում է կանանց մոտ։ Մորտոնի նևրոմայի գլխավոր պատճառը ոտնաթաթի կանոնավոր, արտահայտված ծանրաբեռնվածությունն է։
Ծանրաբեռնվածության պատճառները.
- նեղ կոշիկների հաճախակի կրում,
- բարձրակրունկների կրում,
- սխալ քայլվածք,
- ճարպակալում,
- հաճախակի և երկարատև քայլք,
- աշխատանք «ոտքի վրա»,
- որոշակի սպորտային ծանրաբեռնվածություններ։
Ոտնաթաթի վնասվածքը ևս մի պատճառ է, որը կարող է բերել նյարդի վնասման։ Ախտաբանությունը հաճախ զարգանում է նաև հարթաթաթության հետևանքով, որն իր հերթին, սովորաբար, պայմանավորված է ժառանգականությամբ։ Հազվադեպ ախտաբանությանը կարող են նպաստել ոտնաթաթի քրոնիկ վարակները, նաև տարբեր այլ հիվանդություններ (բուրսիտ, խցանող աթերոսկլերոզ և այլն)։
Ախտանիշները
Տվյալ ախտաբանությանը բնորոշ են այրող ցավերը ոտնաթաթի դիստալ մասերում՝ հիմնականում երրորդ և չորրորդ մատների շրջանում, երբեմն ցավային զգացողությունները փոխանցվում են մատներին։ Ախտանիշների սրացումը կապված է անհարմար, նեղ կոշիկների կրման հետ։ Սովորաբար, հիվանդները նկատելի թեթևություն են զգում կոշիկները հանելիս։
Հիվանդության զարգացման հետ միասին ցավը դառնում է մշտական, մատները թմրում են։ Հիվանդության այս շրջանում բուժման կոնսերվատիվ եղանակները գրեթե անարդյունավետ են։
Ախտորոշում և բուժում
- Ախտորոշումն իրականացվում է հիվանդի գանգատների, զննման, թեստերի, կլինիկական պատկերի և գործիքային հետազոտությունների հիման վրա (ռենտգեն` հարթաթաթությունն ախտորոշելու համար, ՈՒՁՀ (հայտնաբերում է նևրոման)։
Ախտորոշումից և հիվանդության շրջանը որոշելուց հետո բժիշկը կազմում է բուժման պլանը։
Բուժման արդյունավետության բացակայության դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն (նևրոմայի հեռացում)։ Մորտոնի նևրոմայի վիրահատական բուժման դեպքում իրականացվում է նևրոմայի մասնահատում կամ միջգարշապարային կապանների հատում։ Երկու միջամտություններն էլ, սովորաբար, իրականացվում են ամբուլատոր։
Միջգարշապարային լայնաձիգ կապանի հատումը համարվում է առավել խնայող գործողություն։ Այն տևում է 10-15 րոպե, իսկ երկու ժամ անց հիվանդին թույլատրվում է քայլել։ Սակայն տվյալ միջամտությունից հետո հնարավոր են կրկնություններ։ Առավել արդյունավետ եղանակ է Մորտոնի նևրոմայի հեռացումը (ախտահարված նյարդի հեռացում)։
Մորտոնի նևրոմայով, ինչպես նաև ոտնաթաթի այլ ախտաբանություններով, ներկայում տառապում են տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ։ Բուժման ժամանակակից վիրաբուժական եղանակները հնարավորություն են տալիս ստանալ դրական արդյունքներ՝ առանց բարդության ռիսկի։
30.04.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ